Արայիկ Հարությունյանը կորոնավիրուսի պատճառով դադարեցնում է Արցախում նախընտրական հանդիպումները![]() 24 մարտի 2020 - 15:21 AMT PanARMENIAN.Net - Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ կորոնավիրուսի ներթափանցման ու տարածման վտանգով պայմանավորված՝ վաղաժամ դադարեցնում է նախընտրական հանդիպումները: «Չնայած Մայր Հայրենիքում իրականացվող պայքարի տարբեր եղանակներին ու կիրառվող խիստ միջոցներին՝ մտահոգիչ է, որ նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը շարունակում է աճել: Ինչպես տեղյակ եք, օրեր առաջ մեր քաղաքական թիմը հրաժարվել էր փակ տարածքներում ինտենսիվ հանդիպումների անցկացումից, սակայն, հաշվի առնելով օրըստօրե վարակի ներթափանցման ու տարածման վտանգը, որոշում ենք կայացրել մարտի 25-ին եզրափակել մեր հանդիպումները նաև բաց տարածքներում»,- գրել է Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում: Նա հայտնել է, որ իրավիճակով պայմանավորված՝ մեկ օրով հետաձգում է նաև մարտի 25-ին նախատեսված առցանց ասուլիսը: Թեկնածուն հայտարարել է, սակայն, որ մարտի 24-ին Մարտունի քաղաքի մարզադաշտում կհանդիպի շրջկենտրոնի բնակչության հետ: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 24-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 235 հաստատված դեպք կա, երկու հոգի առողջացել է: Արցախում կորոնավիրուսի դեպք չի գրանցվել: Արցախի Հնարապետությունում մարտի 31-ին տեղի են ունենալու նախագահական ընտրություններ: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |