ՀՀ-ում վարակվածներից 5-ի վիճակը ծայրահեղ ծանր է, մեկը երիտասարդ է 2 ապրիլի 2020 - 13:27 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված 5 ծայրահեղ ծանր պացինետ կա, նրանց բոլորին արհեստական շնչառության սարքեր են միացված, հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նախարարը նշել է, որ այդ պացիենտներից 4-ը տարեցներ են, ունեն ուղեկցող հիվանդություններ, միայն մեկն է երիտասարդ։ Վերջինիս հիվանդությունների շրջանակը պարզվում է, հիվանդն ատիպիկ թոքաբորբ է տանում։ Նախարարը հայտնել է, որ այս պահին ՀՀ-ում առանձին մոբիլիզացված 55 սարք կա, դրանցից օգտագործվում են 5-ը։ Սարքերի թիվը կմեծանա Սբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդնաոցի՝ կորոնավիրուսի դեմ պայքարին ներգրավվելուց հետո, այնտեղ կա ևս 20 սարք։ Թորոսյանը նշել է, որ Չինաստանից հատուկ չվերթով մոտ 100 տեսակի սարք է ՀՀ գալու, ևս 50 սարք պատվիրվել է։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Երկրում մինչև ապրիլի 12-ը խիստ սահմանափակումներ են նախատեսված։ Հայաստանում ապրիլի 2-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 663-ի` նախորդ օրվա համեմատ ավելանալով 92-ով: Ապաքինվել է 33 անձ, մահացել՝ 4։ Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր |