Ապրիլի 6-ի Մոսկվա-Երևան թռիչքի տոմսերն արդեն սպառվել են

Ապրիլի 6-ի Մոսկվա-Երևան թռիչքի տոմսերն արդեն սպառվել են

PanARMENIAN.Net - Հայաստան վերադառնալ ցանկացողների թվի մեծ քանակի պատճառով ապրիլի 6-ի Մոսկվա-Երևան թռիչքի տոմսերն արդեն իսկ սպառվել են։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը:

«Մեր աշխատակիցները փորձում են պատասխանել բոլոր զանգերին։ Վերջին ժամերին հեռախոսազանգերի քանակը գերազանցել է 6000-ը։ Հայաստան վերադարձող մեր քաղաքացիները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի. այն է՝ վերջիններս օդանավակայանից տեղափոխվելու են կարանտինային ռեժիմի համար նախատեսված հատուկ վայր: Վայրը սահմանվում է պարետի կողմից և ենթակա չէ հրապարակման»,- ասվում է գրառման մեջ։

Դեսպանությունը շարունակում է իրականացնել աշխատանքներ դեպի Հայաստան երկրորդ թռիչքի իրականացման համար թույլտվություն ստանալու ուղղությամբ։

Մոսկվա-Երևան ապրիլի 2-ին նախատեսված չվերթի չեղարկման պատճառով ՀՀ մի խումք քաղաքացիներ չեն կարողացել վերադառնալ և գտնվում են «Դոմոդեդովո» օդանավակայանում։ ԱԳՆ-ն հիշեցրել է, որ Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար ՀՀ քաղաքացիները չեն կարող օգտվել ցամաքային ճանապարհից, այն մարտի 18-ից փակ է: Վերին Լարսի անցակետը բաց է բացառապես բեռնափոխադրումների համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---