Կորոնավիրուսի կանխարգելման շրջանակում Մարտակերտում շինանյութ են բաժանում

Կորոնավիրուսի կանխարգելման շրջանակում Մարտակերտում շինանյութ են բաժանում

PanARMENIAN.Net - Մարտակերտի շրջանում շինանյութերի տրամադրման գործընթացն իրականացվում է նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելման միջոցառումների շրջանակում, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Արցախում վարակի տարածման կանխարգելման միջոցառումների արդյունավետությամբ պայմանավորված՝ շրջաններում սկսվել է ԱՀ կառավարության կողմից բնակչությանը տանիքի շինանյութերի՝ թիթեղների և փայտանյութերի տրամադրման գործընթացը:

Մարտակերտի շրջվարչակազմի աշխատակազմի քաղաքաշինության և տեղական ինքնակառավարման բաժնի վարիչ Հովիկ Գյուրջյանի խոսքով՝ ապրիլի 1-ից սկսել են շրջանի բնակչությանը շինանյութ տրամադրել: Համայնքի ղեկավարների կողմից նախօրոք բաժին է ներկայացվել համայնքների ավագանիների որոշումների հիման վրա կազմված ցուցակները, ըստ որոնց՝ ներկայումս կատարվում են հատկացումները:

Մինչև ապրիլի 8-ը, հաշվի առնելով կանխարգելման միջոցառումները, հերթերից, մարդկանց կուտակումներից և շփումներից խուսափելու համար համայնքի ղեկավարներն անձամբ շրջվարչակազմից ստանալու և տեղափոխելու են նշված շինանյութն իրենց համայնքներ, որից հետո այն բաժանվելու է ցուցակագրված ընտանիքներին:

Ցուցակները կազմելիս հաշվի են առնվել առավել կարիքավոր ընտանիքները:

Արցախում ապրիլի 7-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի հաստատված դեպք չի գրանցվել։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---