ԵՏՀ նախագահ․ ԵԱՏՄ երկրները 2 շաբաթում պետք է պայմանավորվեն գազի գնի շուրջ

ԵՏՀ նախագահ․ ԵԱՏՄ երկրները 2 շաբաթում պետք է պայմանավորվեն գազի գնի շուրջ

PanARMENIAN.Net - ԵԱՏՄ երկրների էներգետիկայի նախարարները 2 շաբաթվա ընթացքում պետք է պայմանավորվեն ԵԱՏՄ-ի տարածքով առաքվող գազի սակագների ձևավորման վերաբերյալ, հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

«Մինչև հիմա համաձայնեցված չեն գազի և առաքման սակագները: Այս թեման շատ արդիական է ինչպես Հայաստանի, այնպես էլ Բելառուսի համար: Այս հարցում կան որոշակի անհամատեղելի դիրքորոշումներ Ղազախստանի և Ռուսաստանի հետ: 2 շաբաթվա ընթացքում էներգետիկայի նախարարների մակարդակով նրանք պետք է լուծում գտնեն այդ խնդիրների համար», - ասել է Մյասնիկովիչը:

Մարտի 31-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով դիմել էր «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին: Ապրիլի 9-ին փոխվարչապետը հայտնել էր, որ ռուսական կողմից դեռ պատասխան չկա։

2019 թվականի հունվարի 1-ից սահմանին Հայաստանը ՌԴ-ից գազը ստանում է հազար խորանարդ մետրի դիմաց $165 գնով՝ նախկին $150-ի փոխարեն։ ՀՀ-ում գազի սակագինը կազմում է 139 դրամ մեկ խորանարդի դիմաց:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---