2022-ից մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների վաճառքը ՀՀ-ում կարգելվի

2022-ից մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների վաճառքը ՀՀ-ում կարգելվի

PanARMENIAN.Net - Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է պոլիէթիլենային պարկերի և տոպրակների իրացումն արգելող օրինագիծը:

Նախագծով առաջարկվում է 2022-ի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և իրականացման վայրերում, այդ թվում՝ շրջիկ առևտրի կետերում, արգելել մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների` բացառությամբ կշռափաթեթավորման և երկրորդային հումքից արտադրվածը, վաճառքը և իրացումը:

Օրինագծին կողմ է քվեարկել 105 պատգամավոր։

ՀՀ բնապահպանության նախարարությունը 2019-ի հուլիսի 1-ից պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումն արգելող օրենքի նախագիծ էր դրել շրջանառության մեջ: Առաջարկվում էր 2020-ի հունվարի 1-ից պոլիէթիլենային տոպրակների իրացման դեպքում սահմանել հատուկ հարկ՝ տոպրակների օգտագործումը կտրուկ նվազեցնելու համար, նույն նախագծով սահմանվում էր նաև, որ 2022-ին դրանց վաճառքը Հայաստանում կարգելվի:

Պոլիէթիլենային տոպրակների օգտագործման միջին ժամանակահատվածը 10-15 րոպե է, իսկ բնության մեջ դրա քայքայման համար անհրաժեշտ է ավելի քան 100-400 տարի:

2017-2018 թվականներին ներմուծվել է 18.059,6 տոննա էթիլենի պոլիմերներ՝ սկզբնական ձևերով։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---