Տողանյանը հորդորել է ՀՀ քաղաքացիներին չմնալ «Դոմոդեդովոյում»․ Առաջիկա 4 օրը թռիչք չկա

Տողանյանը հորդորել է ՀՀ քաղաքացիներին չմնալ «Դոմոդեդովոյում»․ Առաջիկա 4 օրը թռիչք չկա

PanARMENIAN.Net - ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հորդորել է «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող քաղաքացիներին չմնալ օդանավակայանի տարածքում և ընդունել հյուրատներ տեղափոխվելու առաջարկը։ Այդ մասին ասվում է դեսպանության ֆեյսբուքյան էջում։

Դեսպանը հերթական անգամ տեսակապի միջոցով շփվել է օդանավակայանում գտնվող քաղաքացիների հետ։ Նա տեղեկացրել է նաև, որ առաջիկա 4 օրը Մոսկվայից դեպի Երևան չվերթ չի նախատեսվում։

Տողանյանը կոչ է արել 262 անձից կազմված և դեսպանությանը ներկայացված ցուցակում հստակեցնել գրանցված քաղաքացիների առաջնահերթությունը:

Ավելի վաղ ՀՀ պարետատան տարածած հայտարարության համաձայն, Մոսկվայում գտնվող ՀՀ քաղաքացիների վերադարձի կազմակերպման աշխատանքներ կտանեն ապրիլի 23-ից հետո՝ գործողությունները համադրելով վերադարձողներին կարանտինային ռեժիմում պահելու հնարավորությունների հետ։

Ապրիլի 6-ին, 7-ին և 12-ին երեք չարթերային չվերթով իրականացվել է Մոսկվայում գտնվող ՀՀ քաղաքացիների վերադարձը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---