«Հիշում ենք Մեծ եղեռնը»․ Թրամփը կրկին չի արտասանել «ցեղասպանություն» բառը24 ապրիլի 2020 - 18:53 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ՝ կրկին օգտագործելով «Մեծ եղեռն» եզրույթը։ ԱՄՆ ղեկավարը նշել է, որ ապրիլի 24-ին իրենք միանում են միջազգային հանրությանը, որը հարգանքի տուրք է մատուցում 20-րդ դարի սարսափելի ոճրագործություններից մեկի՝ «Մեծ եղեռնի զոհերի հիշատակին»։ «1915-ի սկզբում 1․5 մլն հայ տեղահանվեց, սպանվեց կամ մահացավ Օսմանյան կայսրությունում։ Հիշատակի այս օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում նրանց, ովքեր տուժել են և կորցրել կյանքը, միաժամանակ՝ վերահաստատում ենք մեր պարտավորությունը՝ առավել մարդասեր և խաղաղ աշխարհի ամրապնդման համար», - ասել է Թրամփը։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ իրենք ողջունում են «հայերի և թուրքերի՝ իրենց ցավոտ պատմությունը ճանաչելու ջանքերը»։ ԱՄՆ նախագահը նշել է, որ ամեն տարի ապրիլի 24-ին մտորում են հայ և ամերիկացի ժողովուրդների միջև եղած ամուր կապերի մասին։ Թրամփի խոսքով՝ իրենք հպարտանում են Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտեի գործունեությամբ, որի շնորհիվ հայ փախստականներին մարդասիրական օգնություն է ցուցաբերվել 1915-ին։ ԱՄՆ նախագահը նշել է նաև, որ հայերն իրենց նշանակալի ավանդն են ունեցել երկրի զարգացման գործում։ ԱՄՆ Սենատը 2019-ի դեկտեմբերի 12-ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ավելի վաղ՝ հոկտեմբերին Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատը ևս ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը։ Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |