«Արմենիա» ավիան դեպի Վորոնեժ ու Թել Ավիվ 2 չվերթ է ծրագրում

«Արմենիա» ավիան դեպի Վորոնեժ ու Թել Ավիվ 2 չվերթ է ծրագրում

PanARMENIAN.Net - «Արմենիա» ավիաընկերությունը մայիսի 17-ին ծրագրում է իրականացնել 2 չվերթ՝ Երևան-Վորոնեժ-Երևան ու Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղություններով, հայտնել է ընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը։

«Կարևոր է իմանալ, որ ՀՀ-ից ՌԴ կամ Իսրայել կարող են մեկնել բացառապես տվյալ երկրի քաղաքացիություն կամ ժամանակավոր կացություն ունեցող քաղաքացիները, իսկ Հայաստան կարող են ժամանել միայն ՀՀ քաղաքացիները: Բոլոր այն քաղաքացիները, որոնք արդեն իսկ ունեն ձեռք բերված ավիատոմսեր մարտի և ապրիլի համար, կարող են փոխարինել իրենց տոմսերը հիշյալ չվերթի տոմսերով առանց հավելյալ տուգանքի»,- գրել է Խաչատրյանը:

Նա հայտնել է նաև, որ ավիատոմսերի վաճառքը կիրականացվի բացառապես ավիաընկերության պաշտոնական կայքում: Արտակարգ իրավիճակի երկարացման կամ պարտադիր մեկուսացման պայմանների դեպքում չվերթներն իրականացվելու են միայն ՀՀ ԱԳՆ-ի համաձայնությամբ:

Տոմսերի հերթագրման և պահանջարկը հասկանալու համար պետք է հայտ ներկայացնել office@armeniafly.com կամ info@armeniafly.com հասցեներին, կամ զանգահարել 011747777 հեռախոսահամարին մինչև ապրիլի 30-ը ներառյալ:

Աշխարհում կորոնավիրուսի պանդեմիա է, վիրուսի տարածումը կանխելու համար խիստ սահմանափակված է նաև երկրների միջև ավիահաղորդակցությունը։ Մարտի 14-ից մինչ օրս Հայաստան է վերադարձել մոտ 22,000 ՀՀ քաղաքացի։ Մարտի 16-ից մինչր մայիսի 14-ը ՀՀ-ում արտակարգ դրություն է կորոնավիրուսի պատճառով։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---