Նախարար․ ՀՀ-ն Մեծամորի ատոմակայանի վերազինման համար ռուսականից բացի այլ միջոցներ կներգրավի

Նախարար․ ՀՀ-ն Մեծամորի ատոմակայանի վերազինման համար ռուսականից բացի այլ միջոցներ կներգրավի

PanARMENIAN.Net - Հայաստանը Մեծամորի ատոմակայանի վերազինման համար նոր միջոցներ կներգրավի՝ փոխելով նաև ֆինանսավորման ձևաչափը, հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

«Հայաստանը ճիշտ է համարում ֆինանսական նոր միջոցների ներգրավումը: Մենք բանակցում ենք գործընկերների հետ, որպեսզի չերկարաձգվի համաձայնագիրը, որի ժամկետն ավարտվել էր»,- ասել է Պապիկյանը:

Նա հայտնել է, որ Հայաստանն ունի ներգրավված վարկային միջոցներ, որոնք դեռ չի օգտագործել: Դրանք, ըստ նախարարի՝ կարող են ուղղվել Մեծամորի ատոմակայանի վերազինմանը:

Պապիկյանը հիշեցրել է, որ վերանորոգման աշխատանքներն իրականացվում են Ռուսաստանի տրամադրած՝ մինչև $270 մլն վարկային գծով և $30 մլն դրամաշնորհով:

«Նախատեսված էր վճարումները սկսել 2020 թվականից, հետո այդ ժամկետը մեկ տարով հետաձգվել էր։ Սակայն այժմ էլ կորոնավիրուսի տարածման պատճառով վտանգ կա, որ աշխատանքները կհետաձգվեն: Այդ պատճառով, երբ վարկերի վճարման ժամանակը գա, աշխատանքները, հնարավոր է, ամբողջությամբ չավարտվեն»,- ասել է նախարարը:

2020-ի փետրվարին ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարաձգելու նախագծի ռուսական կողմի ղեկավար Յուրի Սվիրիդենկոն հայտարարել էր, որ Մեծամորի ատոմակայանի արդիականացման գործընթացը հետ է ընկել նախատեսված գրաֆիկից։

Ըստ Սվիրիդենկոյի՝ Մեծամորի ատոմակայանի արդիականացման համար Ռուսաստանի տրամադրած $270 մլն վարկից արդեն իսկ ծախսվել է մոտ 200 միլիոնը, սակայն վարկային այդ պայմանագրի երկարաձգման համար բանակցությունները դեռ չեն ավարտվել: Դեռ 2020-ի փետրվարին պազվել էր, որ կողմերը դեռ չեն ստորագրել վարկի երկարաձգման մասին պայմանագիրը, որով հնարավորություն կտրվի ՀԱԷԿ-ի արդիականացման գործընթացը երկարաձգել միչև 2021-ը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---