ՀՀ-ն ու Wizz Аir-ը քննարկում են հունիսին թռիչքների վերսկսումը

ՀՀ-ն ու Wizz Аir-ը քննարկում են հունիսին թռիչքների վերսկսումը

PanARMENIAN.Net - Wizz Аir ավիաընկերության հետ քննարկումներ են ընթանում հունիսին թռիչքները վերսկսելու վերաբերյալ։ Այդ մասին Ազգային ժողովում հայտարարել է պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Ըստ նրա՝ դա հնարավոր կլինի հունիսի կեսից, և կախված կլինի իրավիճակից, իսկ մինչ այդ պլանավորվում է հունիսի կեսերից բացել օդային տարածքը:

«Եկող քաղաքացիներին, արդեն իսկ, ուղարկում ենք ինքնամեկուսացման: Այսինքն՝ վաղվանից այդպես ենք սկսելու անել և էֆեկտիվորեն հետևելու ենք, որ նրանք պահպանեն ինքնամեկուսացման ռեժիմը, և անպայմանորեն տուգանելու ենք այն անձանց, ովքեր այդ ռեժիմը խախտում են»,- ընդգծել է փոխվարչապետը:

Ինչ վերաբերում է ցամաքային սահմանային անցակետերի բացմանը, ապա, ըստ պարետի՝ այդ հարցը դեռ չի քննարկվել։ Ավինյանը հավելել է, որ այդ հարցով մշտական կապ է պահպանվում հարևան երկրների հետ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ryanair ավիաընկերությունը հուլիսից, թռիչքային սահմանափակումներից և օդանավակայաններում անվտանգության միջոցառումներից հետո, պլանավորում է վերականգնել թռիչքների 40%-ը, այդ թվում՝ դեպի Հայաստան։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---