Թորոսյանի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել

Թորոսյանի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է: Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Ես որևէ գանգատ չունեմ: Մոտ ժամանակներս շփումներս կհասցնեմ գրեթե 0-ի, որևէ մեկին չվտանգելու համար»- ասվում է նախարարի գրառման մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի թեստի արդյունքները բացասական են, նախարարը վարակված չէ։

Մինչև այդ հայտարարվել էր, որ երկու նախարարն ինքնամեկուսացման մեջ են, քանի որ գերատեսչություններում կորոնավիրուսի դեպքեր են հաստատվել։

ՀՀ-ում մարտի 16-ից հաստատված արտակարգ դրությունը երկարաձվել է մինչև հունիսի 13։ Հայաստանում մայիսի 14-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 3860-ի։ Կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը 49 է, առողջացել է 1572 պացիենտ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---