ԱՄՀ-ն $280 մլն կհատկացնի ՀՀ-ին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար19 մայիսի 2020 - 16:25 AMT PanARMENIAN.Net - Արժույթի միջազգային հիմնադրամի Գործադիր խորհուրդը որոշել է Հայաստանին 280 մլն դոլար հատկացնել՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ «ԱՄՀ գործադիր խորհրդի որոշումը նախատեսում է Հայաստանին անհապաղ հատկացնել $280 մլն»,- ասվում է հայտարարության մեջ: «Սթենդ-բայ» ծրագրի շրջանակում հասանելիության ավելացումը կապահովի խիստ անհրաժեշտ աջակցությունը՝ իշխանություններին տալով համավարակը մեղմելու և տուժած տնային տնտեսություններին և տնտեսվարողներին աջակցելու հնարավորություն: Հասանելիության ավելացումն իշխանություններին կօգնի կարճաժամկետ ռիսկերի զսպման հարցում և կապահովի ռեսուրսներով` կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համավարակի հրատապ մարդկային և տնտեսական հետևանքներին դիմակայելու համար: Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը (ԱՄՀ) ավարտել է «Սթենդ-բայ» ծրագրի (SBA) օժանդակությամբ ծրագրի շրջանակում ՀՀ կատարողականի երկրորդ հերթական ստուգումը: Հայաստանի եռամյա «Սթենդ-բայ» ծրագիրը՝ 180 միլիոն ՓՀԻ (մոտ 248 միլիոն դոլար) չափով հաստատվել է 2019 թ. մայիսի 17-ին։ Գործադիր խորհուրդը հաստատել է նաև իշխանությունների` Հայաստանի SBA ծրագրի շրջանակում հասանելիությունը քվոտայի 100 տոկոսի չափով վելացնելու հայտը (128.80 միլիոն ՓՀԻ կամ շուրջ 175 միլիոն ԱՄՆ դոլար)` SBA ծրագրի շրջանակում ընդհանուր հասանելիությունը հասցնելով 308.8 միլիոն ՓՀԻ-ի (Հայաստանի քվոտայի շուրջ 240 տոկոսին): Ավելացման և հերթական ստուգման ավարտով պայմանավորված` անմիջապես հասանելի կդառնա 205.94 միլիոն ՓՀԻ (մոտ 280 միլիոն ԱՄՆ դոլար): Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը |