Արցախում ռազմահայրենասիրության նախարարություն կլինի

Արցախում ռազմահայրենասիրության նախարարություն կլինի

PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ ստեղծվելու է ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարություն, ինչպես նաև՝ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն։

Հարությունյանը հայտարարել է, որ ռազմահայրենասիրությունը և բանակ-հասարակություն կապը լինելու են նոր կառավարության գլխավոր ուղղություններից մեկը, քանի որ կա գլխավոր մարտահրավերը՝ արցախյան հիմնախնդիրը։ «Ցանկացած տնտեսական հաջողություն, սոցիալական ծրագրեր գրոշի արժեք չունեն, եթե երկրում բացակայում է համերաշխությունը, և եթե ստորադասվում է արցախյան հիմնախնդիրը»,- ասել է նա։

Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կազմում կընդգրկվի նաև բնական ռեսուրսների ոլորտը: Իսկ նախագահի վերահսկողական ծառայությունը կվերափոխվի պետական վերահսկողական ծառայության:

Արայիկ Հարությունյանը հայտարարել է նաև, որ պետք է վերանա խնամի-ծանոթ-բարեկամ գործոնը։ «Նախագահի աշխատակազմի նորանշանակ ղեկավար Կարեն Դանիելյանին հանձնարարել եմ՝ բոլոր այն կառույցներում, որտեղ կա հարազատների ուղղակի ենթակայություն, 7-օրյա ընթացքում լուծել այդ խնդիրը»,- ասել է նա։

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ մայիսի 26-ին կկատարի կադրային առաջին նշանակումները։ Նա խոսել է ինչպես կադրային նշանակումների, այնպես էլ սպասվող կառուցվածքային փոփոխությունների և այդ որոշումների հիմնավորումների մասին:

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը ստանձնել է պաշտոնը մայիսի 21-ին։ Նա հանրապետության 5-րդ նախագահն է՝ Արթուր Մկրտչյանից, Ռոբերտ Քոչարյանից, Արկադի Ղուկասյանից ու Բակո Սահակյանից հետո։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---