Կամո Աղաջանյանը` Արցախի ԱԱԾ տնօրեն

Կամո Աղաջանյանը` Արցախի ԱԱԾ տնօրեն

PanARMENIAN.Net - Արցախի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն է նշանակվել Կամո Աղաջանյանը։ Այդ մասին, ի թվս այլ նշանակումների, ասել է նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նա ներկայացրել է Աղաջանյանին՝ նշելով, որ վերջինս Արցախյան պատերազմի երիտասարդ լեգենդար հրամանատարներից է։

Կամո Աղաջանյանը «Մարտական խաչի» եռակի ասպետ է, երկուսը՝ Արցախի, մեկը՝ Հայաստանի։ Նա զբաղեցրել է գումարտակի, գնդի, դիվիզիայի, կորպուսի հրամանատարների և ՊԲ հրամանատարի տեղակալի պաշտոնները, եղել է ոստիկանության պետի տեղակալ:

Հարությունյանը հավելել է, որ նոր որակական փոփոխություններ է ակնկալում։

Արցախի նախագահը հայտարարել է նաև, որ ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը նշանակվել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում, իսկ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը կշարունակի պաշտոնավարել։

Արցախում ապրիլի 14-ին ընտրությունների երկրորդ փուլով նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---