Վրաստանը պատրաստ է օգնել ՀՀ-ին կորոնավիրուսի դեմ պայքարում

Վրաստանը պատրաստ է օգնել ՀՀ-ին կորոնավիրուսի դեմ պայքարում

PanARMENIAN.Net - Վրաստանի իշխանություններն ակտիվ շփման մեջ են ՀՀ իշխանությունների հետ և պատրաստ են օգնել կորոնավիրուսի դեմ պայքարում։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ն, գրում է Sputnik Georgia-ն։

«Մի քանի օր առաջ տեղի է ունեցել երկու երկրի վարչապետեր Գեորգի Գախարիայի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը։ Շփումները շարունակվում են առանձին նախարարների մակարդակով»,- ասվում է հայտարարության մեջ։

Դրանում ասվում է նաև, որ Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին իր հայ պաշտոնակից Զոհրաբ Մնացականյանի հետ հեռախոսազրույցում ևս մեկ անգամ ՀՀ-ին օգնելու պատրաստակամություն է հայտնել։

Ավելի վաղ Վրաստանը ՀՀ-ին տեղական արտադրության բժշկական 4000 դիմակ է նվիրել։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---