Մրցույթ. #կրիրդիմակ #փրկիրկյանքեր #acbacares 6 հունիսի 2020 - 11:16 AMT PanARMENIAN.Net - ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը մեկնարկում է #կրիրդիմակ #փրկիրկյանքեր #acbacares խորագրով մրցույթ, որի 5 հաղթողը նվեր կստանան նոթբուք: Պատասխանատու և կազմակերպված վարք ցուցաբերելու դեպքում բոլորս կարող ենք հնարավորինս շուտ վերադառնալ բնականոն կյանքին՝ շարունակելով ապրել այնպես, ինչպես մինչ համավարակի բռնկումը: Մրցույթին կարող են մասնակցել Facebook-ի և Instagram-ի հայաստանյան օգտատերերը՝ կատարելով մի քանի գործողություն: Օգտատերերը սոցցանցի իրենց էջերում պետք է լուսանկարներ հրապարակեն (քանակի սահմանափակում առկա չէ)՝ պահպանելով հետևյալ կանոնները. - կրել պաշտպանիչ դիմակ, - տեղադրել լուսանկարը public տարբերակով, Բոլոր լուսանկարներում անհրաժեշտ է՝ - նշել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի ֆեյսբուքյան կամ ինստագրամյան էջը (Tag անել), - օգտագործել #կրիրդիմակ #փրկիրկյանքեր #acbacares հեշթեգերը: Մրցույթի հաղթողները կընտրվեն պատահականության սկզբունքով. մեկ օգտատիրոջ կողմից որքան շատ լուսանկարներ հրապարակվեն, հաղթելու հնարավորությունն այնքան մեծ կլինի: Մրցույթի բոլոր կանոններն ու սահմանափակումները ներկայացված են Բանկի կայքում: Մրցույթը կավարտվի հունիսի 30-ին (ներառյալ) և կամփոփվի հուլիսի 10-ին՝ Բանկի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում: Բանկը հորդորում է օգտվել՝ • ACBA Mobile հավելվածի ծառայություններից, • Բանկի 24/7 ռեժիմով աշխատող վճարային տերմինալներից: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա |