Լեհաստանից ՀՀ բուժպարագաներով ինքնաթիռ կժամանի

Լեհաստանից ՀՀ բուժպարագաներով ինքնաթիռ կժամանի

PanARMENIAN.Net - Լեհաստանի Վրոցլավ քաղաքի ռազմական օդանավակայանից հունիսի 19-ին Հայաստան է ուղևորվել մարդասիրական օգնության բժշկական պարագաներով բեռնված ինքնաթիռը։ Այդ մասին ասվում է Լեհաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում։

ՀՀ առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնին» ուղղված Լեհաստանի «Համերաշխություն» պետական հիմնադրամի օգնության խմբաքանակում ներառված են 20,000 բժշկական դիմակ, 2400 դիմային պաշտպանիչ վահան և 2700 լիտր ձեռքի և երեսի ախտահանիչ հեղուկ։

Օդանավակայանում ուղեբեռի ճանապարհմանը ներկա էին Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պավել Յաբլոնսկին, բարձրաստիճան դիվանագետներ, «Համերաշխություն» հիմնադրամի ներկայացուցիչներ։

Հունիսի 18-ին ՀՀ և Սերբիայի նախագահների պայմանավորվածության շնորհիվ հատուկ չվերթով Երևան է ժամանել բժշկական պարագաներով ու սարքավորումներով բեռնված առաջին օդանավը։ Սերբիան Հայաստանին է տրամադրել 10 արհեստական շնչառության սարքեր, հիվանդի վիճակը վերահսկող 10 մոնիտոր, 500, 000վիրահատական և 100,000 շնչառական դիմակներ, 25,000 պաշտպանիչ ակնոցներ, 25 հազար բժշկական պաշտպանիչ հանդերձանք և այլ անհրաժեշտ պարագաներ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Լիտվան Հայաստան է ուղարկել 8 բուժաշխատողի ու 3 մասնագետի, կորոնավիրուսի 30,000 թեստ և 60,000 փորձանմուշի տարա, ինչպես նաև լիտվական արտադրության 20,000 օդափոխիչի զտիչ (ֆիլտր)։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---