Փաշինյան․ Ապրիլին 71,000 աշխատատեղ է փակվել, մայիսին՝ 50,000-ը վերականգնվել23 հունիսի 2020 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Ապրիլին կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված սահմանափակումների պատճառով 71,471 աշխատատեղ է փակվել, որից մայիսին վերականգնվել է 50,094-ը։ Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ վերականգնման այդ գործընթացը շարունակվում է: Նա նշել է, որ ամեն գնով հարկավոր է խուսափել լոքդաունի քաղաքականությանը վերադառնալու անհրաժեշտությունից՝ հավելելով, որ դրա համար հարկավոր է խստորեն պահպանել հակահամաճարակային կանոնները։ «Լոքդաունի ժամանակ առողջապահական առումով թվերի որոշակի նվազում լինում է, սակայն տնտեսական առումով կարող է այնպիսի կոլապս առաջանալ, որ տասնամյակով չվերականգնվենք»,- ասել է նա։ Փաշինյանը նշել է, որ հակառակ դեպքում գուցե արդեն 150,000 աշխատատեղ կորցնենք, ինչը շատ ծանր հետևանքներ կունենա։ Նա ասել է նաև, որ ըստ ՊԵԿ տվյալների՝ առևտրաշրջանառությունը ևս վերականգնվում է։ Վարչապետը հույս է հայտնել, որ հունիսին կվերականգնվի փակված աշխատատեղերի մյուս մասը, հետագայում կքննարկվեն տնտեսությունը խթանելու համար անհրաժեշտ քայլերը։
Հունիսի 22-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված պացիենտներից 504-ը ծանր վիճակում են, 123-ը` ծայրահեղ ծանր։ 44 հիվանդ է միացված թոքերի արհեստական օդափոխության սարքին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |