ՀՀ-ն տնտեսապես ազատ երկրների ցանկում 13 կետով բարելավել է դիրքը՝ «հիմնականում ազատ» դառնալով29 հունիսի 2020 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը միանգամից 13 հորիզոնականով բարձրացել է ու մտել տնտեսապես «հիմնականում ազատ» երկրների ցանկ, փոխանցում է Heritage Foundation-ը։ 180 երկրի ցանկում «Տնտեսական ազատության ինդեքսով» (Index of Economic Freedom 2020) ՀՀ-ն մեկ տարում 47-րդ տեղից բարձրացել է 34-րդ` «համեմատաբար ազատից» դառնալով «հիմնականում ազատ»։ ՀՀ-ն այդ խմբում է ԱՄՆ-ի, ԱՄԷ-ի, Ֆինլանդիայի, Շվեդիայի, Իսրայելի և այլ երկրների հետ։ Հայաստանի տնտեսական ազատությունը գնահատվում է 70․6 միավորով, այդ ցուցանիշն աճել է 2․9 կետով՝ 2019-ի համեմատ։ Heritage Foundation-ի փորձագետների կարծիքով՝ ավելի մեծ ներդրումների համար ՀՀ-ն պետք է կենտրոնանա կառավարության ռազմավարական արդյունավետության բարձրացման և ամբողջականության վրա։ Հարևան երկրներից «հիմնականում ազատների» խմբում է Վրաստանը (12-րդ տեղ)։ Համեմատաբար ազատների ցանկում են նաև Ադրբեջանը (44-րդ տեղ), Թուրքիան (71-րդ տեղ), ՌԴ-ն (94-րդ տեղ)։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |