Սիմոնյան․ Մուլտիպլեքսում ռուսական հեռուստաաալիքների ներառման հարցով բանակցում ենք

Սիմոնյան․ Մուլտիպլեքսում ռուսական հեռուստաաալիքների ներառման հարցով բանակցում ենք

PanARMENIAN.Net - Բանակցություններ են գնում, ՀՀ արտգործնախարարությունը զբաղվում է, որ հայկական մուլտիպլեքսում ներառվեն ռուսական մի շարք հեռուստաաալիքներ։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, տեղեկացնում է Aysor.am-ը:

«Այս հարցը քննարկել եմ նաև Հայաստանում ՌԴ դեսպանի հետ: Ասեմ, որ ամբողջ աշխարհում՝ նաև ռուսական մուլտիպլեքսում, չկա օտարալեզու որևէ հեռուստաալիք», - ասել է նա:

Ավելի վաղ Հայաստանում ՌԴ դեսպանատունը՝ անդրադառնալով ՀՀ տեղեկատվական տիրույթում ձևավորվող «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ ընդունմանը, նշել էր, որ նոր օրենքն ուղղակիորեն կանդրադառնա Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման ճակատագրի վրա:

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նոր նախագծով օտարերկրյա հեռուստառադիոծրագրերը չեն բացառվելու հանրային մուլտիպլեքսից, այլ կարող են վերահեռարձակվել միջպետական պայմանագրերի հիման վրա։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---