Պատգամավոր Պողոսյանն ապաքինվել է կորոնավիրուսից 8 հուլիսի 2020 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն ապաքինվել է կորոնավիրուսից: Այդ մասին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել է խորհրդարանի արտահերթ նիստում: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը նիստի ժամանակ ասել է, որ իր կարծիքով «Իմ քայլը» խմբակցությունն ամբողջ կազմով պետք է ինքնամեկուսանար։ Նա հավելել է, որ կան պատգամավորներ, որոնց վարակված լինելու մասին հայտարարվել է, բայց 14 օրը չի անցել, իսկ նրանք մասնակցում են նիստին։ Միրզոյանը, անդրադառնալով այդ դիտարկմանը, ասել է, որ այն պատգամավորները, որոնք ցուցում ունեին մեկուսանալու կամ ինքնամեկուսանալու, հետևել են դրան։ Պողոսյանի կորոնավիրուսով վարակվելու մասին հայտնի դարձավ հունիսի 24-ին, նա տանն էր մեկուսացել։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Mutuari, Lolik և SilkSwap. Նոր DeFi նախագծերի ներկայացումը ftNFT Phygital Space-ում Հանդիպման ընթացքում հայտարարվել է նաև Ցերեբրում Վիրտուալ Երևանի նոր նախագծի մեկնարկը |