Արցախի ՊՆ․ Ադրբեջանական կայքը կեղծ լուր է տարածում, հայ զինվոր չի սպանվել

Արցախի ՊՆ․ Ադրբեջանական կայքը կեղծ լուր է տարածում, հայ զինվոր չի սպանվել

PanARMENIAN.Net - Ադրբեջանական Armiya.az կայքը հուլիսի 11-ին կեղծ տեղեկություն է տարածել, թե հուլիսի 2-ին Արցախում «զինծառայող է մահացել, իսկ ավելի ուշ պարզվել է, որ նրան սպանել է համածառայակիցը՝ անձնական թշնամական հարաբերությունների հողի վրա»:

Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ տվյալ կայքը զբաղվում է հայկական զինված ուժերում և, մասնավորապես, Պաշտպանության բանակում տեղ գտնող «մահվան ելքերով արտակարգ պատահարների մասին» մտացածին տեղեկությունների հրապարակմամբ:

Արցախի ՊՆ-ն վստահեցնում է, որ նշված տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում և հորդորում օգտվել բացառապես նախարարության մամուլի ծառայության պաշտոնական լրահոսից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---