ՊՆ․ Ադրբեջանը վերսկսել է հրետակոծել Տավուշի դիրքը, 82 մմ ականանետ ու տանկ է կիրառում

ՊՆ․ Ադրբեջանը վերսկսել է հրետակոծել Տավուշի դիրքը, 82 մմ ականանետ ու տանկ է կիրառում

PanARMENIAN.Net - Ադրբեջաբական կողմը վերսկսել է հրետակոծել Տավուշի նույն դիրքը՝ 82 մմ ականանետից և տանկից, հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- գրել է նա։

Իր հերթին, ադրբեջանական ՊՆ-ն հայտնել է արդեն 3 զոհի մասին: Ավելի վաղ հայտարարվել էր ադրբեջանական կողմից 2 զոհի և 5 վիրավորի մասին։

Հուլիսի 12-ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներն ՈւԱԶ-ով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանցի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին ադրբեջանի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան:

Կարդացեք նաև՝ Ուղեցույց. Ինչպես տարբերել սահմանից հաղորդվող կեղծ տեղեկատվությունը՝ իրականից

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---