Մնացականյանն ու Լավրովը քննարկել են սահմանին լարվածությունը հաղթահարելու ուղիները

Մնացականյանն ու Լավրովը քննարկել են սահմանին լարվածությունը հաղթահարելու ուղիները

PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակը և այն հաղթահարելու ուղիները: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի:

ՀՀ ԱԳ նախարարը բացարձակ անընդունելի է համարել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը, որն ուղեկցվել է Հայաստանի տարածքում տեղակայված ՀՀ զինված ուժերի հենակետի հանդեպ ոտնձգության փորձով:

Ավելի վաղ՝ մեկնաբանելով սահմանային լարվածությունը, Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտնել էր, որ պատրաստ է աջակցել իրավիճակը կայունացնելուն: Նշվում էր նաև, որ ՌԴ-ն անգհանգստացած է հուլիսի 12-ին Տավուշի ուղղությամբ իրավիճակի կտրուկ սրմամբ:

Տավուշի ուղղությամբ հուլիսի 12-ի կեսօրից մարտեր են, ադրբեջանցի զինծառայողները երկու անգամ փորձել են ՈւԱԶ-ով հատել ՀՀ պետական սահմանը։ Հայկական կողմը ճնշել է ադրբեջանական կողմի գրոհի փորձը։ Կիրառվում է հրետանի, տանկ։ Ադրբեջանը հայտնել է 4 զոհի, 4 վիրավորի մասին։ Հայկական կողմը կորուստներ չունի, թեթև վիրավորվել է սահմանին մարտական հերթապահություն իրականացնող 2 ոստիկան։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---