ՌԴ ԱԳՆ․ Պատրաստ ենք աջակցել՝ իրավիճակը կայունացնելու համար![]() 13 հուլիսի 2020 - 14:53 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտգործնախարարությունը պատրաստ է տրամադրել անհրաժեշտ աջակցություն՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կայունացնելու համար և անգհանգստացած է հուլիսի 12-ին Տավուշի ուղղությամբ իրավիճակի կտրուկ սրմամբ: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ: «Անընդունելի ենք համարում հետագա էսկալացիան, որը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը: Հակամարտող կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և խստորեն պահպանել հրադադարը», - ասվում է հայտարարության մեջ: ՌԴ ԱԳՆ-ից նշում են, որ ըստ ստացվող տեղեկությունների՝ ռազմական գործողությունները շարունակվում են, այդ թվում՝ հրետանու օգտագործմամբ, կան զոհեր և վիրավորներ։ Տավուշի ուղղությամբ հուլիսի 12-ի կեսօրից մարտեր են, ադրբեջանցի զինծառայողները երկու անգամ փորձել են ՈւԱԶ-ով հատել ՀՀ պետական սահմանը։ Հայկական կողմը ճնշել է ադրբեջանական կողմի գրոհի փորձը։ Կիրառվում է հրետանի, տանկ։ Ադրբեջանը հայտնել է 4 զոհի, 4 վիրավորի մասին։ Հայկական կողմը կորուստներ չունի, թեթև վիրավորվել է սահմանին մարտական հերթապահություն իրականացնող 2 ոստիկան։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ հուլիսի 13-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մշտական խորհրդի արտակարգ նիստ կկայանա, որտեղ կքննարկվի հայ-ադրբեջանական սահամնային իրավիճակի սրումը։ ![]() ![]() Կողմերը նաև քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի ակտուալ հարցեր ԱԳ նախարարը նամակում անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների խախտման դեպքերին
Փաշինյանն ընդգծել է ստորագրած եռակողմ հայտարարույթյան կարևորությունը Ըստ նախարարի՝ Արցախը ներդրումների է սպասում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |