ՊԲ․ Արցախում իրավիճակը հարաբերական կայուն է

ՊԲ․ Արցախում իրավիճակը հարաբերական կայուն է

PanARMENIAN.Net - Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ինչպես հուլիսի 13-ի լույս 14-ի գիշերը, այնպես էլ այս պահին պահպանվում է հարաբերական կայուն իրադրություն, հայտնում են Արցախի պաշտպանության նախարարությունից:

«ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները շարունակում են ուշադրությամբ հետևել առաջնագծում տեղ գտնող զարգացումներին և պատրաստ են, անհրաժեշտության դեպքում, ձեռնարկել իրավիճակից բխող համարժեք գործողություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Տավուշի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանային բախումների հետևանքով հայկական կողմը 2 զոհ ունի ու 5 վիրավոր, որոնց կյանքին վտանգ չի սպառնում: Ադրբեջանը պաշտոնապես հայտնել է 11 զոհի մասին:

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, ապա՝ ԱԹՍ կիրառել Բերդի ուղղությամբ: Տուժածներ չկան։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---