Կոնգրեսական․ Ադրբեջանը պետք է դադարեցնի հայերի դեմ շարունակական բռնությունը

Կոնգրեսական․ Ադրբեջանը պետք է դադարեցնի հայերի դեմ շարունակական բռնությունը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ շարունակաբար կիրառվող բռնությունը պետք է դադարեցվի, Twitter-ում իր միկրոբլոգում հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուն՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային բախումներին։

«Իմ մտքերն այս բռնությունից տառապող անմեղ հայերի հետ են: Հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի շարունակական բռնությունը պետք է ավարտվի: Ահա թե ինչու ամեն տարի կոչ եմ անում դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին, ինչը հնարավորություն է տալիս շարունակել այն ագրեսիան»,- գրել է կոնգրեսականը։

Հուլիսի 16-ի գիշերն ադրբեջանական կողմը 100 հոգանոց դիվերսիայի փորձ է ձեռնարկել՝ գրավելու համար հայկական «Անվախ» դիրքը։ Հակառակորդը հետ է շպրտվել, հայկական կողմից զոհեր չունի։

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, հրետակոծության ենթարկել նաև Բերդ քաղաքը:

Photo. Getty Images
 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---