ՀՀ ԱԳՆ․ Հաստատակամ ենք հրադադարի վերահսկման մոնիթորինգի ընդլայնման հարցում![]() 21 հուլիսի 2020 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, բավական հաստատակամ է եղել և շարունակում է մնալ լարվածության ռիսկերի նվազեցման և հրադադարի խախտման հետաքննության միջոցների ներդրման հարցում: Այս մասին France24-ի հետ հարցազրույցում հայտնել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։ «Մենք շատ հաստատակամ ենք նաև հետագա միջոցների ձեռնարկման հարցում, ինչպիսիք են՝ մոնիթորինգի ընդլայնումը, տեղում ուղիղ կապի հաստատումը: Դրանք այն միջոցներն են, որոնք կօգնեն մեզ վերահսկել հրադադարի ռեժիմը: Սակայն Ադրբեջանն այդքան էլ պատրաստակամ չէ ընդունելու այդ առաջարկները և ներդնելու այնպիսի միջոցառումներ, որոնք կբացառեն հրադադարի խախտումների հետագա հնարավորությունները: Ուստի, ևս մեկ անգամ կոչ եմ անում նրանց գալ բանականության դաշտ և ընդունել այդ առաջարկները, և աշխատել մեզ հետ հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ»,- ասել է նախարարը։ Հուլիսի 18-ին ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ պետք է դուրս գալ հրադադարի ռեժիմի խախտումների մասին շարունակական հայտարարությունների շրջապտույտից և ստեղծել դրա պահպանման վստահելի մոնիթորինգի միջազգային համակարգ։ Մնացականյանը նշել է, որ Հայաստանը լիովին հանձնառու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Պատերազմը տարբերակ չէ, քանի որ այն իսկական աղետ կլինի ամբողջ տարածաշրջանի համար։ Իսկ Հայաստանն ու Արցախն ունեն պաշտպանվելու կարողություն, սակայն պատերազմը պետք է ամբողջությամբ բացառվի։ Նրա խոսքով՝ Հայաստանը լիովին հանձնառու է հարցի խաղաղ կարգավորմանն այնպիսի մոտեցման, որ Հայաստանի, Արցախի, ինչպես նաև Ադրբեջանի շահերը հավասարապես կհասցեագրվեն: Հայաստանի հանձնառությունն է աշխատել համաչափ փոխզիջման վրա հիմնված լուծման ուղղությամբ և շարունակել ջանքեր ներդնել խաղաղ կարգավորման համար: Մնացականյանն ասել է, որ պետք է լինի համաչափ փոխզիջման վրա հիմնված լուծում, որին Ադրբեջանի առավելապաշտական կեցվածքը չի նպաստում: Ուստի, ՀՀ-ն շարունակելու է այդ ուղղությամբ աշխատել միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում․ «Մենք պետք է Ադրբեջանից լսենք ուժի սպառնալիքի կամ ուժի կիրառման մերժում: Մենք պետք է աշխատենք այնպիսի միջավայրի վրա, որը նպաստում է բանակցություններում առաջընթացին»: Նախարարի խոսքով՝ Ադրբեջանի՝ Հայաստանի ատոմակայանին ուղղված սպառնալիքներն ավելի լայն տարածաշրջանին ուղղված սպառնալիքի, անպատասխանատվության ցայտուն դրսևորում են, փաստացի սպառնալիք նաև «սեփական» ժողովրդի հանդեպ: Հուլիսի 16-ին Ադրբեջանի ՊՆ-ն սպառնացել էր հարվածել Մեծամորի ատոմակայանին։ «Սա շատ մտահոգիչ է և ի ցույց է դնում բանականության ճգնաժամը: Կարծում եմ, որ շատ կարևոր է, որ Բաքվում գան ողջամտության դաշտ»,- նշել է Զոհրաբ Մնացականյանը: ![]() ![]()
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |