ԿԿՀ․ Ծառուկյանը խախտել է օրենքը՝ համատեղելով հանրային պաշտոնն ու կոնցեռնի կառավարումը

ԿԿՀ․ Ծառուկյանը խախտել է օրենքը՝ համատեղելով հանրային պաշտոնն ու կոնցեռնի կառավարումը

PanARMENIAN.Net - Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կողմից անհամատեղելիության պահանջի առերևույթ խախտման հիմքով վարույթ է հարուցել: Դրա համար առիթ է հանդիսացել «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կառավարման գործերին Ծառուկյանի մասնակցությունը։

Մայիսի 27-ին Ծառուկյանը ներկայացրել է գույքի, եկամուտների և շահերի 2019թ. տարեկան հայտարարագիր, որի ուսումնասիրությամբ պարզվել է, որ, ի թիվս այլ ընկերություններում ունեցած գույքային իրավունքների, նա Սեդրակ Առուստամյանի հավատարմագրային կառավարման է հանձնել «Մուլտի Գրուպ» կոնցեռնի բաժնեմասը՝ 20.05.2017-20.05.2022թթ. ժամանակահատվածով:

Վարույթ հարուցելու համար առիթ է հանդիսացել հունիսի 23-ի կոնցեռնի ընդհանուր ժողովի արձանագրությունը, որը ստորագրել է Ծառուկյանը. դրանով որոշվել է դադարեցնել ընկերության տնօրեն Առուստամյանի լիազորությունները և ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Արայիկ Կեսոյանին (որպես պատճառ՝ նշված է Առուստամյանի կողմից իր պարտականությունների կատարման ժամանակավոր անհնարինությունը):

Սեդրակ Առուստամյանը մեղադրվում է հարկերից խուսափելու համար: Նա 3 ամիս է՝ կալանավորված է։

Այդուհանդերձ, կոնցեռնի արձանագրային որոշման ուսումնասիրությունից պարզվել է, որ պատգամավորն անձամբ մասնակցել է ընկերության կառավարմանը, առաջարկել է ընկերության տնօրենի թեկնածու, մասնակցել տնօրենի ազատման և նոր տնօրեն նշանակման որոշումների կայացմանը, ինչպես նաև տնօրենին հանձնարարականներ տալուն:

Համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի՝ 31-րդ հոդվածի 1-ին մասի` հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտականից, կրթականից և ստեղծագործականից:

Նույն հոդվածի 17-րդ մասով՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձի և հանրային ծառայողի կողմից դրանով նախատեսված անհամատեղելիության պահանջները խախտելը նրա լիազորությունների դադարեցման կամ նրան զբաղեցրած պաշտոնից ազատելու հիմք է:

Ծառուկյանը մեղադրվում է 2017-ի խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք տալու մեջ։ Նա զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---