ՀՀ-ում հունիսին ՏԱՑ-ը նվազել է 7․5%-ով․ Չրրորդ ամիսն անընդմեջ այն անկում է գրանցում

ՀՀ-ում հունիսին ՏԱՑ-ը նվազել է 7․5%-ով․ Չրրորդ ամիսն անընդմեջ այն անկում է գրանցում

PanARMENIAN.Net - 2020-ի առաջին կիսամյակում՝ հունվար-հունիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 4․7 %-ով նվազել է, 2020-ի հունիսին 2019-ի հունիսի համեմատ՝ ՏԱՑ-ը նվազել է 7․5%-ով, հայտնում են ՀՀ վիճակագրական կոմիտեից։

ՀՀ-ում մայիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել էր 12․8%-ով, իսկ ապրիլին՝ 17․2%-ով, մարտին՝ 4․9%-ով։

2020-ի մայիսի համեմատ, հունիսին, երբ համեմատաբար մեղմվել կամ վերացվել էին կորոնավիրուսի դեմ պայքարի սահմանափակումները, ՏԱՑ-ը 14․8 %-ով աճել է։

Ըստ տվյալների՝ շինարարությանը ծավալը 2020-ի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 23․4%-ով։ Առևտրի շրջանառությունը ևս նվազել է՝ 11․1%-ով, իսկ արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 10․7%-ով։

Նվազել են նաև արտահանման ու ներմուծման ծավալները՝ համապատասխանաբար՝ 6․5%-ով և 12․9%-ով։

2019-ի առաջին կիսամյակի համեմատ աճել են արդյունաբերական արտադրանքի և գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալները համապատասխանաբար՝ 1․5 և 1․7%-ով։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---