Փաշինյան․ Հայերը հարցնում են՝ ինչո՞ւ ՌԴ-ն չի սատարում ՀՀ-ին այնքան միանշանակ, որքան Թուրքիան՝ Ադրբեջանին

Փաշինյան․ Հայերը հարցնում են՝ ինչո՞ւ ՌԴ-ն չի սատարում ՀՀ-ին այնքան միանշանակ, որքան Թուրքիան՝ Ադրբեջանին

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական ՌԲԿ-ին տված հարցազրույցում մեկնաբանելով իրավիճակի սրացումը հայ-ադրբեջանական սահմանին, հայտարարել է, որ Մոսկվան առանցքային դերակատարում է ունեցել իրավիճակի կայունացման գործում։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շատ կարևոր կայունացնող դերակատարություն ունեցան։ Հատկապես ընդգծվեց Ռուսաստանի դերը. կարծում եմ՝ այն գործողությունները, որ ձեռնարկեց Կրեմլը, ՌԴ ԱԳՆ և ԶՈւ Գլխավոր շտաբի ներգրավումը, առանցքային դերակատարություն ունեցան, որ հիմա հարաբերական կայուն իրավիճակ ունենանք։ ՌԴ դերը, անշուշտ, բացառիկ կառուցողական է»,-ասել է նա։

Փաշինյանը հավելել է նաև, որ «շատերին Հայաստանում հետաքրքրում է այն հարցը, թե ինչու Թուրքիան միանշանակ սատարում է Ադրբեջանի դիրքորոշմանը, իսկ ՌԴ-ն, որը ՀՀ ռազմավարական գործընկերն է, այդքան միանշանակ չի սատարում Հայաստանին»։

«Պետք է հասկանալ, որ ՌԴ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է, որը զբաղվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ։ ՌԴ-ն կարևոր և առանցքային միջնորդ է, նրա գործողությունները պետք է լինեն այդ շրջանակում»,- ասել է վարչապետը։

Նա հավելել է, որ չի կարծում, թե ՌԴ-ն մի կողմ է քաշվել հակամարտությունից․ «Ռուսաստանը չի կարող մի կողմ քաշվել այս իրավիճակից, քանի որ այստեղ շոշափվում են ՌԴ կենսական կարևորության շահերը, ոչ միայն ՀՀ շահերը։ Մեր շահերը շատ դեպքերում համընկնում են»։

Հուլիսի 12-16-ը ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողություններ են եղել, որոնք հրահրել է Ադրբեջանը: Հայկական կողմը դրանց հետևանքով 5 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Հուլիսի 17-21-ին սահմանին հարաբերական հանգիստ վիճակ է եղել։ Հուլիսի 21-ին Ադրբեջանը գրոհել է հայկական «Անվախ» դիրքի վրա և ետ շպրտվել։ Հուլիսի 22-ից հարարաբերական կայուն վիճակը վերականգնվել է։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---