Պետգույքի կոմիտե․ Վաճառքի հանված Նորքի այգիներն անտառածածկ չեն 3 օգոստոսի 2020 - 12:56 AMT PanARMENIAN.Net - Նորքի այգիներում վաճառքի հանված տարածքն անտառածածկ չէ, այն նախկինում մանկական առողջարանի տարածք է եղել, իսկ դրա գործունեության դադարեցումից հետո տարածքում գտնվում են կիսաքանդ շենք-շինություններ և մեծ քանակությամբ շինաղբ, PanARMENIAN.Net ին ասացին Պետական գույքի կառավարման կոմիտեից։ «Մենք բոլոր շահագրգիռ կողմերին պատրաստ ենք տեղում իրավիճակին ծանոթանալու հրավիրել»,- նշեցին Կոմիտեից՝ անդրադառնալով վաճառքի հանված տարածքի բնապահպանական նշանակությանը։ Օգոստոսի 3-ին ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում մտահոգություն էր հայտնել, թե Նորքի այգիների վաճառքով Երևանին բնապահանական վնաս կհասցվի, իսկ երևանցիները «կմոռանան մաքուր օդ շնչելու մասին»։ Նորքի այգիները Պետգույքի կոմիտեն վաճառքի է հանել հուլիսի սկզբին, մրցույթի վերջնաժամկետն օգոստոսի 7-ն է։ Վաճառքի մեկնարկային գինը 1․5 մլրդ դրամից ավելի է կազմում, այն ներառում է 1․84 հա մակերեսով հողատարածք և 2018․12 քմ շինություն։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա |