Մեդվեդև․ ՀՀ և Ադրբեջանի սփյուռքը պետք է զգա իր պատասխանատվությունը 5 օգոստոսի 2020 - 17:45 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Անվտանգությյան խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, անդրադառնալով հայերի և ադրբեջանցիների միջև միջադեպերին Ռուսաստանի տարածքում, ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի սփյուռքը պետք է զգա իր պատասխանատվությունը։ Այդ մասին նա ասել է «Պոլիտ Ստարտափ» նախագծի մասնակիցների հետ հանդիպմանը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Երբ այդ ամենը (ղարաբաղյան հակամարտությունը) օտարերկրյա խնդրից վերածվում է ՌԴ ներքին խնդրի, այդ համայնքները պետք է զգան իրենց պատասխանատվութունը»,- ասել է Մեդվեդևը։ Հուլիսի 12-16-ը հայ-ադրբեջանական սահմանային բախումներից հետո արտերկրում ևս հայերի և ադրբեջանցիների հարաբերությունները սրվել են։ Լոնդոնում ու Լոս Անջելեսում խաղաղ ցույցերն ադրբեջանցիների սադրանքներից հետո ծեծկռտուքների էին վերածվել։ Մոսկվայում ադրբեջանցիները հարձակվել էին հայերի մեքենաների ու միայնակ քայլող հայերի վրա։ Իսկ հուլիսի 23-ի կեսգիշերին անհայտ անձինք հրկիզել էին Գերմանիայում հայկական դեսպանատան ծառայողական ավտոմեքենան։ ՀՀ ԱԳՆ-ն արտերկրի հայերին կոչ է արել չտրվել ադրբեջանցիների սադրանքներին և միջադեպերի դեպքում կապվել երկրներում ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների և իրավապահ մարմինների հետ։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն Ռուբեն Վարդանյանը, ընտանիքի հորդորով, դադարեցրել է հացադուլը Կարճ զրույցում ընտանիքը նրան տեղեկացրել է Ադրբեջանի վրա ամբողջ աշխարհից տարբեր պաշտոնյաների աճող ճնշումների մասին Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները |