Արցախը պատրաստ է լիբանանահայերի 100-150 ընտանիք ընդունել

Արցախը պատրաստ է լիբանանահայերի 100-150 ընտանիք ընդունել

PanARMENIAN.Net - Նախագահ Արայիկ Հարությունյանը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ հեռախոսազրույցում տեղեկացրել է, որ Արցախը պատրաստ է ընդունել լիբանանահայերին։ Այդ մասին ասել է նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը, գրում է ՍիվիլՆեթը։

Նա նշել է, որ խոսքը 100-150 ընտանիքի մասին է։

«Դա նորություն չէ, և այս դեպքով չէ պայմանավորված։ Այդ մտադրությունը եղել է նաև անցյալում՝ կապված Լիբանանում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի հետ։ Առավել ևս այս պայթյունից հետո, նախագահը խոսել է Արամ Առաջինի հետ և հայտնել է պատրաստակամություն ինչպես ընտանիքների ընդունման, այնպես էլ տարբեր աջակցության ծրագրեր իրականացնելու առումով։ Այսինքն, բոլոր հնարավորություններով այսօր Արցախը պատրաստ է օգնելու լիբանանահայությանը և Լիբանանի եղբայրական ժողովորդին»,- ասել է Վահրամ Պողոսյանը։

Օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում ուժեղ պայթյուն է որոտացել։ Պայթյունն այնքան ուժգին էր, որ լսվել է քաղաքից 20 կմ հեռավորության վրա։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Վնասներ է կրել նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---