ՎԶԵԲ-ի ներդրումներն Ամուլսարի հանքի ծրագրում ավարտվում են13 օգոստոսի 2020 - 12:56 AMT PanARMENIAN.Net - Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) հայտարարել է, որ դադարեցնում է ներդրումներն Ամուլսարի հանքի նախագծում։ Այս մասին հայտնում է Opendemocracy.net-ը՝ հղում անելով բանկի՝ բողոքարկման մարմնի նոր զեկույցին։ Մասնավորապես նշվում է, որ Հայաստանում $400 մլն-ի ոսկու հանքավայրում բանկի ներդրումները մոտենում են ավարտին։ CEE Bankwatch Network կազմակերպության՝ ՎԶԵԲ-ի քաղաքականության գծով տնօրեն Ֆիդանկա Մաքգրատը նշել է, որ բանկի ներդրումները շարունակելու են վնասել դրա հեղինակությանն անգամ երբ բանկը դադարեցնի բաժնեմասնակցությունը «Լիդիան Ինթերնեյշնալում»։ Նա սադրիչ է որակել «Լիդիան Արմենիայի» պահնորդների կողմից օգոստոսի սկզբին Ամուլսարում վագոն-տնակի տեղադրումը։ 2009-ից բանկը ֆինանսավորել է «Լիդիան» ընկերության երկրաբանահետախուզական աշխատանքները, հորատման և տեխնիկատնտեսական ուսումնասիրությունները, բնապահպանական և սոցիալական հետևանքների մեղմացման միջոցառումները։ Ամուլսարի հանք տանող ճանապարհն արգելափակվել է 2018-ի հունիսից: Մինչ օրս Ամուլսարի պահապանները հերթապահում են հանքի մատույցներում՝ թույլ չտալով դրա շահագործումը։ ՀՀ կառավարության պետական բյուջեից մոտ $370,000 գումար էր հատկացրել միջազգային ELARD ընկերությանը, որը պետք է փորձաքննություն անցկացներ Ամուլսարի հանքի շահագործման մասով։ Ընկերությունը եկել էր եզրակացության, որ հանքի «ճիշտ» շահագործման դեպքում ՝ բնապահպանական ռիսկերը կլինեն կառավարելի։ Կարդացեք նաև․ Ամուլսարի «կողմն» ու «դեմը» Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Տավուշում բերման ենթարկված 13 անձից 8-ին ազատ են արձակվել․ Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ձերբակալվել է Սուրեն Պետրոսյանին տեսակցել է Մարդու իրավունքների պաշտպանը Մատվիենկոն՝ Սիմոնյանի ելույթի մասին․ Չենք կարող անուշադրության մատնել նման հակառուսական հայտարարությունները Կարասինն ասել է, որ սխալ կլիներ անտեսել ելույթը, որը «համերշախություն է հայտնում Կիևի նացիստական ռեժիմի հետ» Բայդեն․ Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը «Մինչ մենք սգում ենք այս ողբերգությունը, մենք նաև պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունը»,–ասել է նա Լաքոտ. Եկեք լինենք ճշմարտության և արդարության կողմից Նա նշել է, որ Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է |