Տիխանովսկայան պատրաստ է Բելառուսի համազգային առաջնորդ դառնալ17 օգոստոսի 2020 - 11:55 AMT PanARMENIAN.Net - Բելառուսում օգոստոսի 9-ին նախագահական ընտրություններում գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավոր հակառակորդ Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ պատրաստ է համազգային առաջնորդ դառնալ։ YouTube-ում տեղադրված իր տեսաուղերձում նա ասել է, որ անում է դա, որպեսզի «երկիրը հանդարտվի և բնականոն հունի մեջ մտնի»: Այդ ընթացքում, ըստ նրա՝ հարկ կլինի ազատել բոլոր քաղբանտարկյալներին և օրենսդրական բազա ստեղծել ու պայմաններ՝ նախագահի նոր ընտրություններ կազմակերպելու համար։ Նա ասել է, որ չունի և չուներ պատրանքներ և երբեք չի ցանկացել քաղաքական գործիչ դառնալ։ «Սակայն, ճակատագրի բերումով, ես հայտնվեցի կամայականության հետ առճակատման առաջնագծում»,- ասել է Տիխանովսկայան։ Նա նշել է նաև, որ հիանում է ցուցարարների արիությամբ և կազմակերպվածությամբ և հավելել, որ պատրաստ է «ընդունել իշխանությունների այն կողմնակիցներին, որոնք անկեղծորեն կզղջան»։ Օգոստոսի 11-ին Տիխանովսկայան հեռացել է Բելառուսից և գտնվում է Լիտվայում։ Տեսաուղերձում նա ասել էր, որ ծանր ընտրության առջև է հայտնվել և նշել, որ ամենակարևորը երեխաներն են։ Օգոստոսի 16-ին Բելառուսում անցել են երկրի պատմության ամենամեծ բողոքի ակցիաները։ Ընդդիմությունը մտադիր է շարունակել դրանք և համազգային գործադուլ հայտարարել՝ պահանջելով, որ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռանա պաշտոնից և նոր ընտրություններ նշանակվեն։ Օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունների ավարտից հետո երկրում հակակառավարական ցույցեր են անցկացվում, որոնք առաջին օրերին ուղեկցվել են ոստիկանության կողմից բռնի ուժի կիրառմամբ։ Հայտնի է, որ մի քանի օրում ամենաքիչը 6000 մարդ է բերման ենթարկվել և ձերբակալվել։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |