«ՀԱՅՍՎԻՍԲԱՆԿԸ» հանդիսանում է «էյջ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի պարտատոմսերի վաճառողը 7 փետրվարի 2009 - 14:24 AMT PanARMENIAN.Net - 2009թ. փետրվարի 6-ից սկսած «ՀԱՅՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն պաշտոնապես հայտարարելու է «էյջ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (HSBCB 1) անվանական կուպոնային պարտատոմսերի առքի եւ վաճառքի գները, որոնք վերջերս ընդգրկվել են «ՆԱՍԴԱԿ ՕԷՄԷՔՍ Հայաստան» ֆոնդային բորսայի Bbond ցուցակում: Ըստ Բորսայի մարքեթինգի եւ հաղորդակցությունների դեպարտամենտի, ընդամենը այս խմբաքանակը ներառում է ՀՀ դրամով 100 հազար (մոտ 328 ԱՄՆ դոլար) անվանական արժեքի 10 հազար պարտատոմսեր, որոնց մարման ժամկետը 365 օր է, իսկ կուպոնային եկամուտը տարեկան կազմում է 9 տոկոս: Վաճառքով զբաղվողի կարգավիճակում «ՀԱՅՍՎԻՍԲԱՆԿԸ» կնպաստի պարտատոմսերի մարմանը, ապահովելով ներդրողների համար դրանք երկրորդական շուկայում գնելու կամ վաճառելու մշտական հնարավորություն: «ՀԱՅՍՎԻՍԲԱՆԿԸ» ֆոնդային բորսայի անդամ է դարձել 2007թ. սեպտեմբերին, իսկ ներկայումս հանդիսանում է նաեւ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի (HRGAB2) թողարկած կորպորատիվ պարտատոմսերի վաճառողը, որոնք միակն են, որ ընդգրկված են Abond բորսային ցուցակում, ինչպես նաեւ Bbond ցուցակում ընդգրկված «Վալլետտա» ՍՊԸ-ի (VALTB2, VALTB3) եւ «Արմենիան Քափր Փրոգրամ» (ARCPB1) ՓԹԸ-ի պարտատոմսերի վաճառողը: 2009թ. հունվարից ի վեր «էյջ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը նաեւ հանդիսանում է «ՆԱՍԴԱԿ ՕԷՄԷՔՍ Հայաստան» ֆոնդային բորսայի անդամ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |