Հայկական Krisp-ը՝ Forbes թոփ-20 ստարտափների ցուցակում17 սեպտեմբերի 2020 - 19:28 AMT PanARMENIAN.Net - Հայկական Krisp ընկերությունը ընդգրկվել է The Forbes Cloud 100 Rising Stars ստարտափներիի ցանկում 19 այլ ընկերության հետ։ Ցուցակում ընգրկվածները պոտենցիալ ունեն դառնալու ապագայի առաջատար ամպային ընկերությունները։ Ընկերություններն ընտրվել են ինչպես արդեն գրանցած արդյունքների, հեղինակության, այնպես էլ շուկայական պոտենցիալի համար։ Ավելի վաղ Forbes-ը գրել էր, որ Krisp-ը 2020-ի 50 ամենախոստումնալից արհեստական բանականությամբ զբաղվող ընկերություններից է։ Օգոստոսին հայտարարվել էր, որ ընկերությունը $5,000,000 ներդրում է ստացել։ Այն մեկ տարում 0-ից 600 կորպորատիվ բաժանորդ է ձեռք բերել` տարեկան շրջանառությունը $0-ից հասցնելով $4,000,000-ի։ Krisp հավելվածը միանում է Skype-ով, Slack-ով կամ այլ ծառայություններով զանգի ժամանակ և արգելափակում աղմուկը խոսակցության ընթացքում։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |