Դոսյե. Կրեմլի գեներալն ակտիվ հետևել է ՀՀ-ում իշխանության եկած «Մորուքի» աշխատանքին18 սեպտեմբերի 2020 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Ռուս ձեռնարկատեր, քաղաքական գործիչ Միխայիլ Խոդորկովսկուն պատկանող ռուսական «Դոսյե» կենտրոնը հերթական հոդվածն է հրապարակել Կրեմլի՝ հարևան երկրների ներքին գործերին «խառնվելու» մասին շարքից, որն այս անգամ վերաբերում է Հայաստանին և Ադրբեջանին։ Հոդվածում ներկայացված են ՌԴ նախագահի աշխատակազմի արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ, հետախուզության գեներալ Վլադիմիր Չերնովի աշխատանքային փաստաթղթերը։ Դրանց թվում է նաև ուկրաինական դեսպանության՝ ՀՀ ԱԳՆ-ին ուղղված բողոքի նոտայով նամակը, ըստ որի 2018 թվականին ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանն այցելել է Ղրիմ։ Բացի այդ, հրապարակվել են նաև քաղգործիչներ Գագիկ Ծառուկյանի, Արամ Սաֆարյանի (նրան նաև գումար է փոխանցվել) անձնագրերի պատճենները։ PanARMENIAN.Net ին այս պահին դեռ չի հաջողվել մեկնաբանություն ստանալ ԱԳՆ-ից, ԱԱԾ-ից և վարչապետի խոսնակից՝ հայկական փաստաթղթի՝ 3-րդ երկրի պաշտոնյայի ձեռքում հայտնվելու և ընդհանուր հոդվածում նկարագրվող ռուսական ակտիվության վերաբերյալ, բայց սպասում ենք պատասխանների: Հոդվածում նշվում է, որ Չերնովի ենթակաների ուշադրության կենտրոնում է, ինչպես նրանք են նշում, «Սորոսի ֆոնդի դրածո Նիկոլ Փաշինյանը», բացի այդ, Փաշինյանին կեղծանունով դիմում են «Մորուք» և հետևում նրա յուրաքանչյուր քայլին։ Որոշ աղբյուրներ պարբերաբար նամակներով զեկուցում են իրավիճակի մասին։ Կենտրոնը գրում է, որ Ռուսաստանը որոշ հայ քաղաքական գործիչների նաև ֆինանսավորել է տարբեր եղանակներով։ Հատուկ նշվում է Անդրանիկ Նիկողոսյանի անունը, որը ժամանակին հայտարարել էր, որ Հայաստանը պետք է դառնա ստեղծվելիք ռուսական կայսրության մաս։ Նա մոտ $1 մլն և ռուսական պետական պարգևներ է ստացել։ Հայաստանում գործում են նաև ռուսամետ կենտրոններ, այդ թվում՝ 2018-ին ստեղծված «Լազարյան ակումբը»։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Ալմաթիում․ Կարող ենք ավելի հեռուն գնալ՝ ապաշրջափակելով տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաները Նա նշել է, որ սահմանազատման գործընթացը պետք է անցնի Ալմաթիի հռչակագրի հիման վրա Ադրբեջանագետ․ Ադրբեջանական մամուլը ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան «Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՔՊ-ական «ինքնիշխանության» մարտիկների վարած քաղաքականության արդյունքների մասին»,–գրել է նա «ՍոֆթԿոնստրակտ»-ը մասնակցել է Career City Fest 2K24 լավագույն գործատուների փառատոնին Ձեռք են բերվել և՛ աշխատանքային, և՛ կորպորատիվ փոխգործակցության պայմանավորվածություններ Անհնազանդության ակցիաների 12 մասնակից է բերման ենթարկվել 8 մարդ ձերբակալվել է Երևանում, 4–ը՝ Վայոց ձորում |