102 տարի առաջ սեպտեմբերի 19-ին հայկական լեգիոնը ջախջախեց թուրքերին Արարայի ճակատամարտում19 սեպտեմբերի 2020 - 17:01 AMT PanARMENIAN.Net - 102 տարի է անցել առաջին համաշխարհային պատերազմի հանգուցալուծման համար կարևոր դեր ունեցած Արարայի ճակատամարտից, որի ժամանակ ֆրանսիական զինված ուժերի կազմում գործող հայկական լեգեոնը հաղթանակ է տարել թուրքական բանակի հանդեպ։ Ճակատամարտը տեղի է ունեցել 1918-ին սեպտեմբերի 19-ին, Ռաֆաթ-Արարա բարձունքի վրա՝ Պաղեստինյան ճակատում։ Հայկական ուժերին հաջողվել է ճեղքել թշնամու ճակատը և անցնել նրա թիկունք։ Այս ճեղքումը սկիզբ է դրել անգլո-ֆրանսիական զորքերի ընդհանուր հարձակմանը և թուրքերի պարտությանը։ Պատմական գիտությունների թեկնածու, Սամվել Պողոսյանի «Հայկական զինուժի դերը Պաղեստինյան ռազմաճակատում 1918թ․» հոդվածում նշվում է, որ հայկական լեգեոնի առաջ խնդիր էր դրվել գրավել Արարայից դեպի ձախ գտնվող բավական լավ ամրացված երկու դիրքերը։ Ռաֆաթ Արարան 350 մետր բարձրությամբ և 3 կմ ձգվող լեռ էր: Ռաֆաթի բարձունքը, որը պետք է գրավեր հայկական լեգիոնը, ռազմաճակատի ամենադժվար ու գրեթե անառիկ հատվածներից էր համարվում: Մինչ այդ դաշնակիցների զորքերը երեք անգամ փորձել էին գրավել այդ դիրքերը, բայց թշնամին հետ էր շպրտել նրանց։ Այդ ուղղությամբ հակառակորդը իրար հաջորդող երեք պաշտպանական գիծ էր կառուցել: Հայկական զորախմբի 600 զինվորների դեմ կռվել են 1000 թուրք և 600 գերմանացի զինվոր։ Հայ լեգեոնականները ճակատամարտում տվել են 23 սպանված 76 վիրավոր: Զոհվածների թաղել են հաջորդ օրը, Ռաֆաթի բարձունքի հարավ-արևմտյան լանջին՝ եղբայրական գերեզմանում: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Ապրիլին ՀՀ է այցելել 163,970 զբոսաշրջիկ՝ մոտ 16,000-ով պակաս, քան 2023–ին 2024 թ․ ապրիլին Հայաստան առավել շատ զբոսաշրջիկներ են եկել Ռուսաստանից Ucom-ի ֆիքսված ցանցն արդեն գործում է Արտաշատում Այս կապակցությամբ ընկերությունը գործարկել է հատուկ առաջարկ՝ միայն Արտաշատի բնակիչների համար Մայիսի 9-ին Հրապարակում համազգային հանրահավաք է լինելու Հանրահավաքը կմեկնարկի 16։00–ին Արժույթի միջազգային հիմնադրամը բարելավել է ՀՀ ՀՆԱ-ի աճի կանխատեսումը Համաշխարհային բանկը բարելավել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը 2024-ին 4․7%-ից մինչև 5․5% |