2 գիշեր՝ Հրապարակում․ ՌԴ մեկնել ցանկացողները շարունակում են բողոքել

2 գիշեր՝ Հրապարակում․ ՌԴ մեկնել ցանկացողները շարունակում են բողոքել

PanARMENIAN.Net - ՌԴ մեկնել ցանկացող ցուցարարները երկրորդ օրն անընդմեջ գիշերել են Հանրապետության հրապարակում, նրանք շարունակում են ՀՀ կառավարությունից պահանջել բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ ցամաքային կամ օդային սահմանի բացման համար։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանը որոշել է բացել օդային սահմանը Եվրասիական տնտեսական միության անդամ բոլոր երկների համար, բացառությամբ՝ Հայաստանի։ Հայաստանն իր հերթին սեպտեմբերից բացել է օդային սահմանը բոլոր երկրների հետ և վերականգնել կորոնավիրուսի համավարակից առաջ ավիաընկերություններին տրված բոլոր հնարավորությունները։

Ցուցարարներից որոշները սեպտեմբերի 23-ին Կառավարության շենքի առջև հացադուլ էին սկսել՝ պահանջելով ցամաքային սահմանը հատելու հնարավորություն։ Ըստ բողոքողների՝ հացադուլն անժամկետ կլինի, քանի դեռ իրենց պահանջը չի կատարվել։

Ցուցարարները Կառավարության շենքի դիմաց էին եկել Ռուսաստան մեկնելու պահանջով դեռ օգոստոսին։ Այն ժամանակ ևս նրանցից շատերը նշում էին, որ աշխատում են այդ երկրում, չունեն ՀՀ-ում ապրելու հնարավորություն և ցանկություն կա հետ վերադառնալու։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---