Վրաստանում Covid-19-ի 265 նոր դեպք է գրացնվել25 սեպտեմբերի 2020 - 14:00 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 25-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի ռեկորդային թվով նոր դեպքեր են հաստատվել՝ 265։ Սա ամենամեծ ցուցանիշն է երկրում պանդեմիայի համավարակի բռնկումից ի վեր։ Նախորդ հակառեկորդը գրանցվել էր նախորդ օրը՝ սեպտեմբերի 24-ին, երբ 259 նոր դեպք էր գրանցվել։ Ըստ հիվանդության մշտադիտարկման StopCov պաշտոնական կայքի, երկրում ընդհանուր առմամբ գրանցվել է 4664 վարակակիր, որից 1759-ն ապաքինվել է, 26-ը՝ մահացել։ Փաստացի բուժվում է 2903 հիվանդ։ Կարանտինում 5390 մարդ կա։ Աջարիան շարունակում է առաջատարը մնալ վիրուսով վարակվածների քանակով՝ 265 նոր դեպքից 165-ն Աջարիայում է գրանցվել։ Վրաստանում զանգվածային հարսանիքները, հուղարկավորություններն ու հոգեհանգիստներն արգելվել են։ Երկրի մեծ քաղաքներում դպրոցների բացումը հետաձգվել է մինչև հոկտեմբերի 1-ը՝ սեպտեմբերի 15-ից դասերն առցանց են ընթանում։ Կորոնավիրուսի տարածման համաճարակային իրավիճակի վատթարացում Վրաստանում նկատվում է սեպտեմբերի սկզբից։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |