Ադրեբեջան ընդունել է 1 ուղղաթիռի կորուստը

Ադրեբեջան ընդունել է 1 ուղղաթիռի կորուստը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ընդունել է Արցախի ուղղությամբ մարտերի ընթացքում 1 ուղղաթիռի կորստի փաստը։ Նշվում է, որ այն խոցվել է Թարթառի ուղղությամբ։

Ադրբեջանն առավոտյան 07։10-ին Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում։ Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ, 3 անօդաչու թռչող սարք և 3 տանկ։

ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը հայտնել է, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան ադրբեջանական բանակը հրթիռահրետանային նախապատրաստությունից ու ԱԹՍ հարվածներից հետո հարձակման է անցել շփման գծի ամբողջ երկարությամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---