ՊԵԿ․ Բոլոր մաքսակետերն աշխատում են շուրջօրյա28 սեպտեմբերի 2020 - 15:08 AMT PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ)՝ արձագանքելով շրջանառվող կեղծ լուրերին, տեղեկացնում է, որ հանրապետության բոլոր մաքսակետերն աշխատում են բնականոն շուրջօրյա գրաֆիկով: ՊԵԿ նախագահի հանձնարարականի համաձայն, մաքսային ձևակերպումների գործընթացն իրականացվում է հնարավորինս արագ և օպերատիվ՝ երկրի համար պատասխանատու պահին ապահովելով համակարգի անխափան աշխատանքը: Ռազմական դրությամբ պայմանավորված՝ բացի մաքսակետերից նաև ամբողջ մաքսային ծառայությունն անցել է 24 ժամյա աշխատանքային գրաֆիկի, որն իրականացվում է հերթափոխով: ՊԵԿ-ը հորդորում է հետևել միայն պաշտոնական հաղորդագրություններին։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի ՊԲ-ում սեպտեմբերի 28-ի առավոտվա դրությամբ 31 զոհ կա։ Առաջին օրվա ճշտված տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն ունի մոտ 200 մարդկային կորուստ, կորցրել են նաև մոտ 30 զրահատեխնիկա և 20 ԱԹՍ։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա |