Վարդենիսում ԱԹՍ-ի հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվում

Վարդենիսում ԱԹՍ-ի հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվում

PanARMENIAN.Net - Գեղարքունիքի մարզի Վարդենիսում քաղաքացիական ավտոբուսն է այրվում ադրբեջանական հարվածային ԱԹՍ-ի հարվածից։

Ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է արել պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ տեղադրելով նաև լուսանկար։

Ավելի վաղ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են վարել ՀՀ ԶՈւ Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ։ ՀՀ ՊՆ-ն կոշտ պատասխան է խոստացել։

Սեպտեմբերի 29-ի առավոտյան ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ հերքելով հերթական ադրբեջանական ապատեղեկատվությունը և հայտարարելով, որ այն բացարձակ սուտ է և նպատակ ունի հող նախապատրաստելու մարտական գործողությունների աշխարհագրության ընդլայնման, այդ թվում՝ ագրեսիա իրականացնել Հայաստանի դեմ: ՊՆ-ից հերքել էին Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ Հայաստանին ուղղված մեղադրանքը՝ ՀՀ Վարդենիսի շրջանից Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը հրթիռակոծելու մասին։

Հովհաննիսյանն ավելի ուշ մանրամասնել է, որ ադրբեջանական զինված ուժերը Վարդենիսում օդուժ է կիրառել հայկական ԶՈՒ-ի ուղղությամբ, մարտերը շարունակվում են։ Այս ուղղությամբ հայկական կողմը կորուստներ չունի։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 84 զոհ կա:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---