Փաշինյան․ ՀՀ-ն և Արցախը համարժեք պատասխանելու են Ադրբեջանին

Փաշինյան․ ՀՀ-ն և Արցախը համարժեք պատասխանելու են Ադրբեջանին

PanARMENIAN.Net - Ադրբեջանը Թուրքիայի կողմից ակտիվ քաջալերմամբ, քաղաքական և ռազմական աջակցությամբ դեպի Հայաստան է ընդարձակում ռազմական գործողությունների աշխարհագրությունը։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանը և Արցախը համարժեք քաղաքական և ռազմական պատասխան են տալու Ադրբեջանի տարածաշրջանային անվտամգությունը և խաղաղությունը խաթարելու փորձերին»,- հավելել է նա։

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի զինված ուժերը կրակ են վարել ՀՀ ԶՈւ Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ։ Վարդենիսում քաղաքացիական ավտոբուս է ոչնչացվել ադրբեջանական կողմի հարվածային ԱԹՍ-ի հարվածից։ Ավելի ուշ Հայաստանի երկնքում թուրքական F-16 կործանիչով Ադրբեջանի տարածքից խոցվել է հայկական Սու-25 գրոհիչ ինքնաթիռ։ Օդաչուն զոհվել է։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Պաշտպանության բանակն ունի 80 զոհ։ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի կորուստներն անհամեմատ շատ են։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---