Բայդեն․ Թրամփի վարչակազմը պետք է պահանջի Թուրքիայից դուրս մնալ ԼՂ խնդրից

Բայդեն․ Թրամփի վարչակազմը պետք է պահանջի Թուրքիայից դուրս մնալ ԼՂ խնդրից

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պետք է Թուրքիայից պահանջի դուրս մնալ Ղարաբաղյան հակամարտությունից։ Այս մասին հայտարարել է Ջո Բայդենը՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում Թրամփի հիմնական մրցակիցը։

Նա նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղում լարվածության և զոհերի կտրուկ աճի ֆոնին Թրամփի վարչակազմը պետք է հորդորի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին անհապաղ դեէսլակալացնել իրավիճակը։

Բայդենը թվիթերյան իր գրառմանը կցել է Էրդողանի հայտարարությունը, որ ժամանակն է՝ Հայաստանը հետ քաշվի «ադրբեջանական հողերից»։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի զինված ուժերը կրակ են վարել ՀՀ ԶՈւ Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ։ Վարդենիսում քաղաքացիական ավտոբուս է ոչնչացվել ադրբեջանական կողմի հարվածային ԱԹՍ-ի հարվածից։ Ավելի ուշ Հայաստանի երկնքում թուրքական F-16 կործանիչով Ադրբեջանի տարածքից խոցվել է հայկական Սու-25 գրոհիչ ինքնաթիռ։ Օդաչուն զոհվել է։

Photo. Getty Images
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---