Լավրովը և Մնացականյանն անընդունելի են համարել տարածաշրջանի անվտանգությունը խաթարող երկրների քայլերը

Լավրովը և Մնացականյանն անընդունելի են համարել տարածաշրջանի անվտանգությունը խաթարող երկրների քայլերը

PanARMENIAN.Net - ՀՀ և ՌԴ արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել։ Նրանք անընդունելի են համարել արտատարածաշրջանային երկրների քայլերը՝ ուղղված տարածաշրջանային խաղաղության և անվտանգության խաթարմանը, հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Մնացականյանն իր ռուս գործընկերոջը համապարփակ ներկայացրել է վերջին զարգացումները:

ՀՀ ԱԳՆ ղեկավարը խստորեն դատապարտել է Թուրքիայի՝ անմիջական ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ներգրավվածությունն Ադրբեջանի կողմից իրականացվող մարտական գործողություններում ինչպես Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում, այնպես էլ՝ հայ-ադրբեջանական սահմանին:

Մնացականյանը նաև մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների հավաքագրման, Ադրբեջան տեղափոխման և մարտական գործողություններում ներգրավելու առնչությամբ:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---