Ռուսական ԶԼՄ-ները «հայերի կողմից կռվող ահաբեկիչների մասին» նամակներ են ստանում 1 հոկտեմբերի 2020 - 14:03 AMT PanARMENIAN.Net - «Հայկական կողմում կռվող ահաբեկիչների» մասին, ամենայն հավանականությամբ, թուրք ու ադրբեջանցի օգտատերերի ուղարկած ինֆորմացիան ռուսական Lenta.ru կայքը հրաժարվել է հրապարակել՝ հավաստի չլինելու պատճառով։ Ռուս լրագրողները բազմաթիվ նամակներ են ստացել իբրև թե ահաբեկիչների հետ Հայաստանի գործակցության մասին, փոխանցում է Lenta.ru-ն՝ հայտնելով, որ նույնաբովանդակ նամակներ ուղարկողները հիմնականում թուրքական անուն-ազգանուններ ունեն։ Նման նամակներ ստացել են նաև ռուսական մի շարք այլ խոշոր լրատվամիջոցներ։ Նամակի վերնագրում նշվում է, թե իբրև հայկական կողմից Արցախյան պատերազմին մասնակցում են արաբ, սիրիացի և լիբանանցի ահաբեկիչներ։ Նամակն ուղարկողները կցել են ֆեյսբուքյան էջի հղում, որտեղ նույն բովանդակությամբ հրապարակում է եղել և տեսանյութ։ Դրանում, իբրև, մի արաբ պատմում է, որ եկել է կռվելու հայերի կողմից։ Նամակն ուղարկողների մի մասը պնդել է, թե տեսանյութն արդեն ջնջված է։ Լրատվամիջոցն ուսումնասիրել է ֆեյսբուքյան այն էջը, որից իբրև նման հրապարակում է արվել, այնտեղ նման տեսանյութ չի եղել։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |